ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Իրանը կարող է ստանալ մինչև 60 միլիարդ դոլար

Իրանը կարող է ստանալ մինչև 60 միլիարդ դոլար
31.07.2015 | 13:14

Իրանը միջազգային պատժամիջոցների չեղարկումից ու օտարերկրյա ակտիվների ապասառեցումից հետո կարող է ստանալ մոտ 50-60 միլիարդ դոլար, որոնց միայն մի մասը նա կարող է ծախսել անհրաժեշտ ապրանքների գնման կամ ներդրումների վրա՝ ԱՄՆ Սենատում Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուն. «Դա կկազմի մոտ 50-60 միլիարդ դոլար։ Սակայն Իրանը չի կարող օգտագործել ողջ գումարը, որովհետև միջոցներ են անհրաժեշտ միջազգային գործողությունների, հաշվարկների և այլնի համար»։ Սենատորները մտահոգություն էին հայտնել, որ ակտիվների ապասառեցումից հետո Իրանը գումարը կուղղի սպառազինության գնմանը։ Լյուն ընդգծել է, որ մի շարք գնահատականներով՝ Իրանի տնտեսությունը կարիք ունի մոտ 500 միլիարդ դոլարի ներդրումների, իսկ նավթագազային սեկտորի զարգացման համար նրան անհրաժեշտ է ևս 200 միլիարդ դոլար։

Դիտվել է՝ 799

Մեկնաբանություններ